Թերթը տեղեկացնում է, որ սահմանային որոշ զորամասերում մեր զինվորները ծառայում են խայտառակ կենցաղային պայմաններում: Օրինակ՝ Քելբաջարի որոշ դիրքերում, խրամատներում զինվորներին անգամ քնապարկեր չեն տալիս: Իսկ եղածներն էլ ջուր են քաշում, զինվորներն ու սպաները քնում են թաց քնապարկերի մեջ ու ոմանք երիկամների, լյարդի հիվանդություններ են ստացել եւ բուժվում են զինվորական հոսպիտալում:

Այս առթիվ թերթի հարցմանն ի պատասխան ՊՆ նորանշանակ խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարել է.«Էս պահին չկան բուժվողներ, գուցե մի երկու տեղ լինեն, բայց էդպիսի պրոբլեմ չունենք բանակում: Եթե հիմա մեկը մրսածությունից ջերմություն ունի կամ մի տեղը ցավացել է, կարծում եմ՝ դա լուրջ խնդիր չէ բանակի համար: Չկան գրանցված մասսայական դեպքեր»:

Փաստորեն, եթե խոսքը բանակի լայն մասսաներին չի վերաբերում, բանակի համար դա խնդիր չի դիտվում»,- գրել է թերթը: