«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 6-ին ժամը 10.00 -24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Ս.Տարոնց, Արարատյան, Չեխով, Արագածի, Մանանդյան, Մանթաշյան, Արտաշիսյան, Բագրատունյաց, Ե.Թադեւոսյան, Կոտովսկի, Մուսաելյան, Ղարիբջանյան, Օդեսա, Կողբի 1-ն եւ 2-րդ փողոցների, Շիրակի փ. 2-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























