Հայտնի բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի լրագրողները գործադուլների շարք են սկսում, բողոքելով կենսաթոշակային հիմնադրամի նոր սխեմաների կիրառման դեմ:

Ակցիային կմասնակցեն ընկերության 4 հազարից ավելի աշխատակիցներ: Սա BBC-ի աշխատակիցների առաջին բողոքի ակցիան է, երկրորդը տեղի կունենա նոյեմբերի 15-16-ին:

Գործադուլը պետք է կազմակերպվեր դեռ հոկտեմբերին, սակայն կողմերը շարունակել էին բանակցությունները եւ գործադուլ կազմակերպելը հետաձգվել էր:

Այս տարվա հունիսին BBC կորպորացիայի ղեկավարությունը տեղեկացրել էր կենսաթոշակային հիմնադրամի ձեւավորման սխեմայի փոփոխությունների մասին: նորարություններից մեկով նախատեսվում է նվազեցնել միջին գումարը, որից հաշվարկվում է թոշակը: Բացի այդ, աշխատակիցները ստիպված են լինելու աշխատել ոչ թե մինչեւ 60, այլ 65 տարեկան, հաղորդում է Pravda.ru-ն: