Ճավա կղզում Մերապի հրաբուխի ժայթքման զոհերի թիվը հասել է 92-ի, հաղորդում է AP-ն` հղում անելով տեղի հիվանդանողներից մեկի ներկայացուցիչ Գերու Նուգրոհոյին:

Վերջին օրերին հիվանդանոց է տեղափոխվել 66 տուժած, որոնց մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում է: Ներկայումս 75 հազար մարդու տարհանել են վտանգավոր գոտուց եւ տեղափոխել ժամանակավոր ճամբարներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մերապի հրաբխից, որն արթնացել էր հոկտեմբերի 26-ին, շարունակում է լավայի հոսքը, իսկ նրա գլխավերեւում դեռ կանգնած է հրաբխային գազերից ու մոխրից առաջացած ամպը:

Մերապին գտնվում է Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Ճավա կղզու ամենակարեւոր քաղաքներից մեկի` Ջոկյակարտիի մոտ: