Անհայտ անձինք կրակ են բացել ընդդիմադիր «Վրացական կուսակցության» ներկայացուցիչ Ամիրան Իոբաշվիլիի ընտանիքի անդամների վրա: Իոբաշվիլիի խոսքով, կրակ են բացել այն ժամանակ, երբ ընդդիմադիր գործչի որդին եւ հարսը` Կոկա Իոբաշվիլին եւ Անի Կիկնաձեն դուրս էին գալիս Թբիլիսիի Պեկինի պողոտայի վրա գտնվող արտարժույթի կետից, որտեղ աշխատում է ամուսնական զույգը:

Վիրավորներին տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ամիրան Իոբաշվիլին տեղի ունեցածը կապում է իր ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ:

Ինքն` Ամիրան Իոբաշվիլին 2008-ի մայիսին, երբ Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ակցիաներ էր իրականացնում, դաժան ծեծի է ենթարկվել իր տան մոտ: Նա ուղեղի ցնցումով տեղափոխվել էր հիվանդանոց: