Նոյեմբերի 5-ին`ժամը 03.33-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Չեխովի փողոցի 33-րդ շենքի թիվ 1 բնակարանի բնակիչը վայր է ընկել բնակարանում եւ չի կարող բացել բնակարանի դուռը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 80-ամյա Նատաշա Գրիգորյանը , որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:




























