Հայտնի է դարձել երեկ` նոյեմբերի 4-ի երեկոյան ժամը 19:15-ին Թբիլիսյան խճուղու վրա վրաերթի ենթարկված եւ տեղում մահացածի անունը: Դա Երեւանի Սունդուկյան փողոցի թիվ 9 շենքի բնակից 80-ամյա Թադեւոս Սամվելի Եփրեմյան է եղել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ժամը 19:15-ի սահմաններում Երեւանի Թբիլիսյան խճուղու վրա «Նիվա» մակնիշի 466 ԼԼ 62 համարանիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել: Քաղաքացուն վրաերթի ենթարկած ավտոմեքենան պատկանում է «Կոկա-կոլա» ընկերությանը, իսկ վարորդը 27-ամյա Աբգար Վանյայի Դեմուրչյանն է:
Ականատեսները պատմում էին, որ վրաերթի ենթարկվածը փողոցն անցել է հետիոտնի համար չթույլատրելի հատվածից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


























