Walt Disney ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Շանհայի Shendi Group Co. Ltd ընկերության հետ` Շանհայում «Դիսնեյլենդի» շինարարություն սկսելու շուրջ: Կառուցվող այգու արժեքը գնահատվում է 3,6 մլրդ դոլար:
Այդ նպատակով քաղաքի Պուդունի շրջանում հատկացվել է 4 մլն քմ տարածք:
Ներկայումս Չինաստանում արդեն գործում է մեկ Դիսնեյլենդ Հոնկոնգի Սյանգան վարչական շրջանում:
Աշխարհում առաջին Դիսնեյլենդը բացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Անահայմե քաղաքում` 1955-ին: Բացի այդ, Disney ընկերությունը մի քանի այգիներ էլ ունի.
«Դիսնեյ վորլդ» Ֆլորիդայում, «Դիսնեյլենդ» Տոկիոյում, «Դիսնեյի այգի ջրում» կրկին Տոկիոյում եւ «Եվրոդիսնեյլենդ» Փարիզում:



























