Չինաստանում խոշոր վթար է տեղի ունեցել: Հարավչինական Ցզյանսի գավառում մառախուղի ժամանակ մայրուղու վրա միմյանց են բախվել 50 մեքենաներ, զոհերի թիվը դեռ հայտնի չէ:

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:00-ին Շանհայ ու Կունմին քաղաքները միմյանց կապող ճանապահի վրա:

Profinews.com.ua- ի հաղորդմամբ, դեպքի վայրում աշխատում  են ոստիկանության աշխատակիցներն ու փրկարարները: