Վաշինգթոնում հունվարի 31-ին տեղացի ադրբեջանցիների մի խումբ դրամահավաք է կազմակերպել Ադրբեջանում քաղբանտարկյալներին աջակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է contact.az–ը, ակցիայի ընթացքում հաջողվել է հավաքել 3000 դոլար։ «Մենք ուզում ենք ցույց տալ, որ քաղբանտարկյալները վերացական հասկացություն չեն, այլ իրական մարդիկ։ Ակցիայի մասնակիցները կստորագրեն այդ մարդկանց լուսանկարների տակ, եւ դրանք գումարի հետ միասին կուղարկվեն քաղբանտարկյալների ընտանիքներին»,– ասել է ակցիայի կազմակերպիչներից Թամարա Գրիգորեւան։
Մեկ այլ կազմակերպիչ Այնուր Ջաֆարը նշեց, որ քաղբանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են, ուստի նրանց ընտանիքները հիմա նյութական աջակցության կարիք են զգում։




























