Մոսկվայում այս գիշեր երեք հյուսիսկովկասցիներ հարձակվել են 32-ամյա մոսկվացու վրա, փորձել են խլել վերջինիս պորտֆելը, տղամարդը դիմադրություն է ցույց տվել, ինչից հետո կովկասցիներից մեկը հանել է դանակը եւ նրան մի քանի տեղից հարվածել։
Մինչեւ բժիշկների տեղ հասնելը տղամարդը մահացել է։ Կովկասցիները դեպքի վայրից փախուստի են դիմել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի «Վոդնիյ ստադիոն» կայարանի մոտ։





























