Պաշտոնաթող թուրք գեներալ Ալի Նիհաթ Օզեյրանլըն ատրճանակով ինքնասպանության փորձ է կատարել եւ ծանր վիրավորված տեղափոխվել հիվանդանոց։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ատրճանակով իր կրծքին կրակած 60-ամյա գեներալի անունը շրջանառվում էր Կիպրոսի թուրքական հատվածում լրտեսության հետ կապված սկանդալային պատմություններում։





























