Անկարան պատրաստ է նպաստել Բելգրադի եւ Պրիշտինիայի միջեւ երկխոսությանը։ Կոսովո կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն բան Բալկաններում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- ասել է Էրդողանը։

Կոսովոյի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հաշիմ Տաչին իր հերթին նշել է, որ Թուրքիան կարեւոր դեր է խաղում Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների նոր փուլի ստեղծման գործում։

Թուրքիայի վարչապետի այցը տեղի է ունեցել Կոսովոյի կառավարության հրաժարական տալու հաջորդ օրը։ Կոսովոյի խորհրդարանը նոյեմբերի 2-ին անվստահություն էր հայտնել Տաչիի կաբինետին։