Բաքվի վերաքննիչ դատարանը ընտրել է կալանքը որպես խափանման միջոց «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի նկատմամբ:

Ինչպես Trend-ին հայտնել է Ֆաթուլաեւի փաստաբան Իսախան Աշուրովը, կալանքի որոշումը կայացվել է դատական քննության  փուլում:

Գործի քննությունն սկսվելու է նոյեմբերի 22-ին:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել Ֆաթուլաեւի գործով եւ պահանջել ազատ արձակել Ֆաթուլլաեւին եւ 28 հազար եվրո փոխհատուցում վճարել նրան: Ֆաթուլաեւը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով կատարել ՄԻԵԴ որոշումը:

Էյնուլա Ֆաթուլաեւը ձերբակալվել էր 2007թ. ապրիլի 20-ին: Նրա ողջ մեղքը կայանում էր նրանում, որ հերքել էր Խոջալուի «ցեղասպանության» մասին պաշտոնական վարկածը: