Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում երիտասարդ գանձագողն ընկել է իր փորած փոսի մեջ ու մահացել։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ մի խումբ երիտասարդներ ենթադրյալ ոսկիները գտնելու համար փոս են փորել։  Այդ ընթացքում հողը սահել է, որի հետեւանքով երիտասարդներից մեկը ընկել է փոսը։ Շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։