Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ գավառում այսօր իրականացվել է հերթական ահաբեկչությունը, հաղորդում է Reuters-ը։

Բենզատարի պայթեցման հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է մոտ 90 մարդ։ Գավառապետ Մոհամադ Օմարի կարծիքով, ահաբեկչության պատասխանատվությունը ընկնում է իսլամական «Թալիբան» շարժման վրա։

Մինչդեռ, ինչպես հայտնել է բրիտանական Բի Բի Սի-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, գավառի գլխավոր ճանապարհի վրա պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թալիբները փորձել են առեւանգել վառելիքով բեռնված ցիստեռնը։ Խռովարարներին ավիահարված է հասցվել եւ բենզատարը պայթել է։