Դեկտեմբերին պատրաստ կլինի հայերեն- ռուսերեն- անգլերեն էլեկտրոնային բառարանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ծրագրի հեղինակ Արման Բոշյանը։ Նրա խոսքով՝ բառարանը կներառի մոտ 320 հազար բառ։
«Այս բառարանը ինտերակտիվ է։ Այստեղ դուք կարող եք գրել, օրինակ, հայերեն բառը, եւ բառարանը կտա ձեզ այդ բառի ռուսերեն եւ անգլերեն տարբերակները եւ հակառակը»,- ասաց Ա. Բոշյանը։
Նրա խոսքով՝ բառարանը կաշխատի ոչ միայն յունիկոդ, այլեւ մյուս տառատեսակների դեպքում։
Նախատեսվում է, որ բառարանը կարժենա մոտ 5000 դրամ։




























