Մենք ունենք բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Այս մասին, փետրվարի 6-ին ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նորանշանակ դեսպանը եւ ՀՀ ֆինանսների նախարարը քննարկել են հայ-բուլղարական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարարը նշել է, որ մենք ունենք բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Բուլղարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ բուլղարական կողմը պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել:




























