Պակիստանում ահաբեկիչների հարձակմանն է ենթարկվել եւս մեկ մզկիթ: Ահաբեկիչները Փեշավարի մզկիթի վրա ձեռքի նռնակներ են նետել երեկոյան աղոթքի ժամանակ: Reuters-ի փոխանցմամբ, պայթյուններից զոհվել են 5, վիրավորվել՝ 11 մարդ:
Ավելի վաղ լրատվական գործակալությունները հայտնել էին Վաալիի մզկիթում տեղի ունեցած պայթյունի մասին: Մզկիթում այդ պահին մոտ 300 մարդ է եղել, որոնցից 66-ը զոհվել են: Մզկիթի մոտ 80 հավատացյալներ վնասվածքներ են ստացել:
Չի բացառվում որ զոհերի թիվը կարող է աճել: Որոշ վիրավորներ ծանր վիճակում են:




























