Ռումինիայում գերեզմանոցներ են հայտնաբերվել, որոնցում, ամենայն հավանականությամբ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին զանգվածաբար թաղել են սպանված հրեաների դիակները: Գերեզմանում հայտնաբերվել են մոտ 100 դիակներ, որոնց գնդակահարել են ռումին զինվորները 1941 թ.-ին, տեղեկացնում է Izrus.co.il-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, գերեզմանը Բուխարեստից 220 կմ հյուսիս-արեւելք է գտնվում:
Նշենք, որ Ռումինիան երկար ժամանակ հրաժարվում էր ընդունել Հալոքոստին իր մասնակցությունը: Կոմունիստական վարչակարգի օրոք ռումին պատմաբանները աշխատություններ էին գրում թեմայի շուրջ, եւ նշում, որ Երկրորդ Համաշխարհայինի օրոք Ռույմինիայում հրեաների ոչնչացմամբ զբաղվել են միայն գերմանացի զինվորները:





























