Բելառուսում Հայաստանի դեսպանատունը եւ հայ համայնքը նոյեմբերի 12-ին համերգ են կազմակերպելու մանկական Եվրատեսիլի Հայաստանի մասնակից Վլադիմիր Արզումանյանի աջակցության համար: Միջոցառմանը ներկա են լինելու Բելառուսում հավատարմագրված դիվանագետներ եւ հայաստանցի երգիչներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  NEWS.am-ը, մանկական Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը “Մայրիկ” երգով: 12-ամյա երգիչը համահայկական “Կարոտ” եւ Առնո Բաբաջանյանի անվան մրցանակաբաշխությունների մրցանակակիր է: Մանկական  Եվրատեսիլը կանցկացվի նոյեմբերի 20-ին: