Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 06:14-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենա է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մասիս-Արտաշատ հատվածում «էդռադ» ռեստորանի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 34 AD 880 համարանիշի (վարորդ՝ 43-ամյա Ա. Մ.) ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ուղեւոր` Ք. Ծ.-ին հոսպիտալացրել են Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:




























