Եմենում տեղակայված «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակեպության մասնաճյուղը ստանձնել է պայթուցիկով բեռներն ԱՄՆ-ը ուղարկելու, ինչպես նաեւ Դուբայում 2010 թվականի սեպտեմբերին փոստային փոխադրումներով զբաղվող UPS ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը: 

«Մենք ինքներս մեզ հարց էինք տալիս, ինչու թշնամիները ցույց չէին տալիս UPS-ի ինքնաթիռի հետ կատարվածը, որովհետեւ նրանք ունակ չեղան հասկանալու կործանման պատճառը, կամ էլ Օբամայի վարչակազմը չի ցանկացել բարձրաձայնել այն»,- Lenta.ru-ի տեղեկացմամբ` նշված է ահաբեկիչների հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 28-ին UPS եւ FedEx ընկերությունների տարացիկ բեռների ստուգման ժամանակ Դուբայի եւ Լոնդոնի օդանավակայաններում հայտնաբերվել են պայթուցիկով ծանրոցներ, որոնք պետք է պայթեին օդանավերի թռիչքի ժամանակ:

Դուբայում ինքնաթիռի կործանումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 3-ին: