Կրեմլը նախապես տեղյակ չի եղել Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Դոնալդ Թրամփի խոսակցությունից։ Այլ երկրների հետ շփումների մասին Մոսկվային տեղյակ պահելը միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ոչ, այս դեպքում մենք չենք կարող որեւէ կերպ մեկնաբանել երրորդ երկրների շփումները։ Այդ պատճառով դժվար թե կարելի է խոսել այն մասին, որ ինչ–որ մեկը պետք է նախապես Մոսկվային տեղյակ պահի նման կապերի մասին։ Դա բոլորովին էլ միջազգային դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ»,– ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորեքշաբթի գիշերը Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել։