Սանկտ Պետերբուրգից հայտնի լրագրողները պատրաստ են ժամանել Հայաստան՝ ի աջակցություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի։ Այս մասին փետրվարի 8-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ուզում են գալ ոչ այնքան ղարաբաղյան հակամարտության համար, որքան միջազգային իրավունքի պաշտպանության, որը նրանց գործընկերոջ դեպքում խախտվել է։ «Պետք է կրկնապատկել ջանքերը հայտնի գործիչներին Ղարաբաղ հրավիրելու համար։ Դա ազդակ կդառնա առ այն, որ քաղաքակիրթ աշխարհը մարդու իրավունքների կողմից է»,– նշել է Հակոբյանը։