Ադրբեջանում ավարտվել է քարոզարշավին տրամադրված ժամանակը, որը հատկացվել էր նոյեմբերի 7-ին կայանալիք Միլի Մեջլիսի ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին եւ քաղաքական կուսակցությունների խմբերին:
Ադրբեջանի Ընտրական օրենսգրքի համաձայն` նախընտրական քարոզարշավն ավարտվել է նոյեմբերի 6-ին` ժամը 8-ին: Քարոզարշավը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին եւ տեւել 23 օր, գրում է արդբեջանական АРА գործակալությունը:
Խորհրդարանական ընտրություններում 125 տեղի համար պայքարում է 690 թեկնածու:
2005 թվականից սկսած ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով: Իլխամ Ալիեւի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության նախաձեռնությամբ` քվեարկությունը կուսակցական ցուցակներով արգելվեց, ինչը նվազագույնի հասցրեց իշխանությունների ընդդիմախոսների ընդգրկումը խորհրդարան:
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից թեկնածուներ են գրանցված 125 շրջանից 111-ում: Ընդդիմությունը կարողացել է թեկնածու առաջադրել միայն ընտրական շրջանների 40 տոկոսում: Հետեւաբար, ալիեւյան կլանից առաջադրվածների հաղթանակն ապահովված է մինչ ընտրությունների օրը:
Միջազգային հանրությունը շարունակում է աչք փակել այն հանգամանքի վրա, որ բոլոր քաղաքական ուժերը չունեն հավասար հնարավորություններ վարչական հնարավորություններից, հեռուստատեսության եւ ռադիոկի գրաքննությունից օգտվելու համար:




























