Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վետո է դրել  «Հանրահավաքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վրա: Պետական Դուման օրենքն ընդունել էր 2010 թվականի հոկտեմբերի 22-ին և հավանության է արժանացել Դաշնության Խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 27-ին:

Ինչպես նշված է նախագահի` երկու խորհրդարանների խոսնակներին  ուղղված բացատրական նամակում` «օրենքը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են քաղաքացիների`  հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր  անցկացնելու սահմանադրական իրավունքը»

Ավելի վաղ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել էին նախագահին` օրենքի նախագիծը չստորագրելու խնդրանքով: