66 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջիլ Քլեյբերգը: Նա մահացել է ամերիկյան Քոննեկտիկուտ նահանգի իր տանը` հարազատների շրջապատում, նոյեմբերի 5-ին` 21 տարի խրոնիկ լիմֆոլեյկոզի դեմ պայքարելուց հետո:

Դերասանուհին աշխատել է թատրոնում եւ լայն ճանաչում է ստացել «Արծաթե նետ» ֆիլմում նկարահանվելուց հետո, ինչի համար 1978 թվականին Կաննի փառատոնում արժանացել է մրցանակի: Նրան ճանաչում են բերել նաեւ «Չամուսնացած կինը», «Սկսել նորից» եւ այլ ֆիլմեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Դերասանական վարպետության համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս», «Օսկար» եւ BAFTA մրցանակների: