Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական տարբերակի շապիկին պատկերված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ձեռքին Բունեսթագի ընտրություններում մրցակից , Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի գլուխը, գրում է Bild տաբլոիդը՝ հրապարակելով ամսագրի շապիկը։
Կողքին Der Spiegel ամսագրի շապիկի մանրանկարն է, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին պահել է Ազատության արձանի գլուխը: «Spiegel-ի ընթերցողները շոկի մեջ են»,– գրված է շապիկին։
Տվյալ մեջբերումը ,ինչպես պարզաբանում է Bild-ը , հարգանքի նշան է Համբուրգի գործընկերների նկատմամբ, որտեղ գտնվում է Der Spiege-ի կենտրոնական գրասենյակը:




























