59-ամյա Սեդա Մ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 6-ին թիվ 44 համարի երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 29-ամյա Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:




























