Ապարան-Երեւան ջրատարի վթարման պատճառով, այսօր՝ նոյեմբերի 6-ի առավոտյան դադարեցվել է Դավիթաշեն վարչական շրջանի եւ մասամբ Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ընկերությունը ձեռնարկել է վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքներ խնդրի հնարավորինս արագ լուծման համար: Ջրամատակարարման ռեժիմի վերականգնման վերաբերյալ ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի:
Մինչ այդ, նշված տարածքների ջրամատակարարումը կիրականացվի ջրբաշխիչ մեքենաների միջոցով:





























