Հրատարակվել է Ջոն Ակոբովի հեղինակած «Ժառանգաբար փոխանցվող վերքեր» գիրքը, որը նվիրված է` Թուրքիայում  Հայող Ցեղասպանության իրականացման տարիներին` 1915-1922 թթ.-ին,  թուրքական յաթաղանից հրաշքով փրկված փախստականների հիշատակին:

Գիրքը պատմում է փախստականների ճակատագրի մասին, ովքեր ապաստան են գտել իրենց իսկ հիմնած` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կանեւսկի շրջանի Տրուդովայա Արմենիա բնակավայրում:

Իր աշխատությունում Ջոն Ակոբովը, հիմնվելով հայ փախստականների, Թուրքիայում նրանց վերապրած պատմությունների և պատմականորեն հաստատված փաստերի վրա, պատմում է հայ ժողովրդի ողբերգության մասին: