Հայաստանի պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցություն:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ կարեւորել է զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի դերը: Զորակոչի կազմակերպմանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: