Չեչնիայում նոյեմբերի 6-ին երկրաշարժ է տեղի ունեցել: Յուգա.ru-ն տեղեկացնում է, որ ստորերկրյա ցնցումները գրանցվել են հանրապետության հարավ-արեւելքում` Գուդուրմես, Կուրչալոյ Նոժայուրտ շրջաններում:
Աղբյուրի հաղորդմամբ, երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Ներկայումս կատարվում են շենքերի ու ենթակառուցվածքների հետազոտման աշխատանքներ:





























