Ճշտված տեղեկությունների համաձայն, առվազն 4 մարդ զոհվել, եւս 126 մարդ վիրավորվել են Ֆիլիպիններում նախօրեին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով, հաղորդում է Associated Press–ը։
Ավելի վաղ լրատվամիջողները հայտնում էին, թե զոհերի թիվը 15 է, իսկ 90 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։
Ֆիլիպինների հարավում ուրբաթ օրը 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր արձանագրվել: Ամենից շտ տուժել է Սուրիգաո քաղաքը, որտեղ մասնակի կամ ամբողջության փլուզվել են բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ դպրոցներ։ Քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակ է թռիչքուղու վրա առաջացած ճեղքերի պատճառով։




























