Բաղդադի կենտրոնում Իրաքի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներից զոհվել է մեկ մարդ, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ցույցը կազմակերպել էին շիա աստվածաբան Մուքթադա Սադրի կողմնակիցները՝ կոչ անելով բարեփոխել երկրում ընտրությունների անցկացման համակարգը եւ հաղթահարել կաշառակերությունը։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին այսպես կոչված «կանաչ գոտի» ներս չթողելու համար։



























