Սիրիացի զինվորականները ռուսական ավիացիայի աջակցությամբ փետրվարի 11-ին ազատագրել են Թադեֆ բնակավայրը, որը Էլ Բաբ քաղաքի մատույցներ տանող առավել ամրացված ֆորպոստն էր։ Զինվորականները դուրս են եկել թուրքական կողմի հետ համաձայնեցրած՝ «Սիրիայի ազատ բանակի» հետ սահմանազատիչ գիծ, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Փետրվարի 11-ին Հալեպի նահանգի հյուսիս–արեւելք հարձակման ընթացքում ՌԴ ՌՏՈւ աջակցությամբ Սիրիայի ԶՈւ–ն ԻՊ ահաբեկիչներից ազատել է Թադեֆ բնակավայրը, որը Էլ Բաբ քաղաքի մատույցներ տանող առավել ամրացված ֆորպոստն էր։ Սիրիայի կառավարական զորքերը դուրս են եկել թուրքական կողմի հետ համաձայնեցրած՝ «Սիրիայի ազատ բանակի» հետ սահմանազատիչ գիծ»,– ասված է հաղորդագրության մեջ։



























