Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 12-ին НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ արդեն սկսված երկխոսությունն ավելի ինտենսիվ կլինի, երբ պետական ապարատն ամբողջությամբ կազմավորվի: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած երկրի դիրքորոշման եւ միշտ պատրաստ ենք քննարկել ցանկացած մոտեցում, նույնիսկ այնպիսիք, որոնք բացարձակ հակասում են մեր մոտեցումներին: Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ մեր երկխոսությունը, որն արդեն սկսվել է, ավելի ինտենսիվ կլինի, երբ վարչակազմի բոլոր օղակները լրացվեն»,- ասել է դիվանագետը:

Նա նաեւ նշել է, որ մոտ ապագայում ծրագրված է իր եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի զրույցը:

«Արդեն շփումներ եղել են այլ ուղիներով, ռազմաքաղաքական ոլորտում փոխգործակցության հարցերին նվիրված հեռախոսազրույցներ»,- հավելել է Լավրովը: