Ավստրիայի Գրաց քաղաքի բնակիչն իր նոր բնակարանի նկուղում 269,5 հազար եվրո է գտել, հայտնում է Kronen Zeitung-ը:
: 42-ամյա ավստրիացին գտածոն ոստիկանությանն է հանձնել՝ ենթադրելով, որ այն կարող է կապված լինել քրեական պատմության հետ:
Գրացի իրավապահ մարմիններում հաստատել են փաստը, բայց հրաժարվել են մանրամասներ ներկայացնել՝ հիմնավորելով հետաքննության անավարտ լինելով:


























