Պրոֆեսիոնալ ռեսթլեր Ջոն Ֆերարոն 2 րոպեում ճակատով 38 մեխ է մեխել եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է  UPI գործակալությունը։

Ռեկորդը սահմանվել է փետրվարի 10–ին իտալական Lo Show Dei Record հեռուստաշոուի ընթացքում։ Դատելով տեսահոլովակից, Ֆերարոն ճակատը պաշտպանել է հատուկ ներդիրով, մեխերը մխրճելով փայտե տախտակի մեջ։

Նախորդ տարի Ջոն Ֆերարոն եւս երկու ռեկորդ էր սահմանել՝ րոպեի ընթացքում ճակատով մեխած մեխերի (13) եւ 3 րոպեում մարդու գլխին կոտրած բետոնե բլոկների (45) մրցույթներում։ Նշվում է, որ նրա գանգոսկրը սովորական մարդկանցից 3 անգամ հաստ է։