«Իմ նպատակը քրիստոնյաներին սպանելն էր», – դատաքննության ժամանակ հայտարարել է Ստամբուլում Reina գիշերային ակումբում ամանորյա գիշերը 39 մարդու սպանության համար մեղադրվող Աբդուլքադիր Մաշարիպովը, հաղորդում է Reuters–ը։
«Ես մտածում էի քրիստոնյաների դեմ նրանց տոներին ահաբեկչություն իրականացնելու մասին, որպեսզի վրեժ լուծեմ նրանցից ամբողջ աշխարհում իրականացրած սպանությունների համար։ Իմ նպատակը քրիստոնյաներին սպանելն էր», – հայտարարել է նա՝ հավելելով, թե ի սկզբանե ծրագրում էր ահաբեկչությունը իրականացնել Թաքսիմ հրապարակում։
Մաշարիպովը խոստովանել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է, եւ ընտանիքով ծրագրում էր Ուզբեկստանից տեղափոխվել Սիրիա, սակայն չի կարողացել դա անել եւ մնացել է Թուրքիայում, սակայն ոչ մի կապեր տեղի «ԻՊ»–ի հետ չի ունեցել։
39 մարդու սպանության համար մեղադրվողը հայտարարել է, թե կնախընտրեր մահապատիժը եւ չի զղջում իր կատարածի համար։ «Ինչո՞ւ են ասում, թե ես գործել եմ ընդդեմ Թուրքիայի։ Չեմ կարծում, թե ինչ–որ բան եմ արել Թուրիայի դեմ, ես վրեժ եմ լուծել եւ չեմ զգջում»։


























