Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցել Միացյալ Թագավորություն ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփի այցը չեղարկելու հանձնագրին։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի հրապարակած պաշտոնական պատասխանում հանձնագրին, որի ներքո ավելի քան 1.85 մլն մարդ է ստորագրել, գրում է TASS-ը։
«Կառավարությունը չի աջակցում այդ հանձնագրին։ Վարչապետը (Թերեզա Մեյ) հունվարի 27-ին ԱՄՆ այցի ժամանակ Նորին մեծություն թագուհու անունից նախագահ Թրամփին հրավիրել է ավելի ուշ այս տարի պետական այցով Մեծ Բրիտանիա այցելել։ Հրավերքն ընդունվել է։ Այն արտացոլում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների կարեւորությունը»,-ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ այցի ժամկետները որոշված չեն։ Ինչպես նախկինում հայտարարել են Լոնդոնի ոստիկանության ղեկավարությունում՝ շատ հավանական է, որ ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիա այցելի հունիսին։


























