րտահանման խթանման նպատակով, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական 5 ընկերություն փետրվարի 14-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «ՏեքստիլԼեգՊրոմ» ցուցահանդեսին: Տեքստիլի եւ թեթեւ արդյունաբերության 48-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին հայկական «Լենտեքս», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Մոսինի» եւ «Հելլո» ընկերությունները ներկայացել են միասնական տաղավարով:
Հայկական ընկերությունները ցուցադրում են տրիկոտաժի, գուլպա-զուգագուլպաների, ներքնազգեստի, տղամարդկանց, կանանց, մանուկների տնային եւ սպորտային հագուստի հավաքածուներ։ Հայկական ընկերությունները միջազգային ցուցահանդեսին մասնակցում են՝ արտահանման պայմանագրեր կնքելու եւ, ԵԱՏՄ անդամակցության առավելություններն օգտագործելով, շահավետ պայմաններով ռուսական շուկա դուրս գալու նպատակով։
2016-ի փետրվարին եւ սեպտեմբերին կայացած ցուցահանդեսներին հայկական մասնակից ընկերությունները հանդիպել են ավելի քան 70 գնորդի ու մատակարարի հետ, արդյունքում կնքվել է արտահանման 12 պայմանագիր՝ մոտ 740 մլն դրամ արժողությամբ։
«ԵԱՏՄ անդամակցությունն ավելի լավ պայմաններ է ապահովում հայ արտադրողների համար՝անդամ երկրների շուկաներ մրցունակ պայմաններով ու գներով ապրանքների արտահանմանհամար, ինչից օգտվելով, մեր ընկերությունները կարող են շահավետպայմանավորվածություններ ձեռք բերել խոշոր գնորդների հետ: Եվ վերջին շրջանի փորձը ցույց էտալիս, որ միջազգային ցուցահանդեսների մասնակցությամբ մեր ընկերություններնառարկայական հաջողություններ են գրանցում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
«ՏեքստիլԼեգՊրոմը» տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն է, որն ավելի քան 60 000 քմ տարածք է զբաղեցնում: Տարեկան երկու անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2500 ընկերություններ աշխարհի 42 երկրներից եւ ավելի քան 30 000 այցելուներ` մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ, ներմուծողներ։
Վիճակագրություն
ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն Հայաստանի տնտեսական գլխավոր առեւտրային գործընկերն է՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առեւտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս:




























