Թուրքիայի Մարմարիսի շրջանի Թուրունչիի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Ալի Ֆուաթ Ֆիդանի դեմ մահափորձ է կատարվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրունչի քաղաքապետը դեպի Մարմարիս գնալիս նոյեմբերի 7-ի երեկոյան անհայտ անձի կամ անձանց կողմից զինված հարձակման է ենթարկվել։
Հարձակումից քաղաքապետը չի տուժել։ Ոստիկանությունը աշխատանքներ է տանում՝ գտնելու հարձակման հեղինակներին։





























