Հայաստանում ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներ կներդրվեն նաեւ փոքր եւ միջին ընկերությունների համար: Փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Աուդիտի մասին» օրենքների նոր խմբագրումները, ինչպես նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» նոր օրինագիծը:
Խոշոր ընկերությունների համար միջազգային ստանդարտները (IFRS) կներդրվեն ամբողջությամբ, փոքր եւ միջին ընկերությունների համար՝ մասնակի: Միկրոբիզնեսի համար հաշվետվության պարզեցված կարգ կներդրվի:
Ինչ վերաբերում է անհատ ձեռներեցներին, ապա նրանք նախկինի պես պարտավորված չեն լինի հաշվեկշիռ կազմել, քանի որ իրավաբանական անձ չեն հանդիսանում:




























