Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույզում հայտնել է, թե ստիպված է եղել իր երեխաներին՝ 18ա-ամյա Ելենային եւ 16-ամյա Օլգային տեղափոխել Լոնդոն:
«Մենք մտավախություններ, մեծ մտավախություններ ունեինք նրանց անվտանգության համար: Շուրջբոլորն ատելություն է: Մենք վախեցանք նրանց թողնել այստեղ, Ռուսաստանում»,- ասել է նախկին քաղաքապետը:
Աղջիկները Լոնդոնում կմնան 4-6 տարի, նրանք նախ անգլերեն կսովորեն, ապա կընդունվեն տեղական համալսարաններից մեկը: Նրանք արդեն հեռացվել են Մոսկվայի պետհամալսարանից, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Sunday Telegraph-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերին աշխատանքից ազատել է Լուժկովին՝ վստահության կորստի պատճառաբանությամբ:





























