ԱՄՆ-ի վարձույթում հայտնվել է «Հաճախորդ N9» վավերագրական ֆիլմը՝ Նյու Յորքի նախկին նահանգապետ Էլիոթ Սպիտցերի վերելքի ու անկման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սպիտցերը, ով հայտնի էր որպես Ուոլ-սթրիթի «Սպիտակ օձիքների» հանցագործությունների դեմ պայքարի առաջամարտիկ, բարոյական սկզբունքների պահապան, մարմնավաճառության դեմ պայքարող, եղել է VIP-անձերին սեռական ծառայություններ մատուցող ցանցի «N9 հաճախորդը»:
Քաղաքական գործիչը, որին շատերը համարում էին նախագահական ընտրությւոնների հիմնական հավակնորդներից մեկը, 2008թ. ստիպված էր հրաժարական ներկայացնել հանրային կարծիքի ճնշման տակ:




























