Տարանցիկ միջանցքների վերաբերյալ 2011-ի վրաց-ռուսական համաձայնագիրը ոչ մի կապ չունի Հարավային Օսեթիայի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ հանձնակատար Զուրաբ Աբաշիձեն՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, հաղորդում է «Грузия On-line»-ը։
Աբաշիձեի խոսքով՝ 2011-ի համաձայնագիրը չի ձեւակերպվել Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ եւ դրանում հիշատկված չեն Վրաստանի բռնազավթված տարածքներն ու դրանց փաստացի կառավարությունները։


























