Ծաղրական արտահայտությունները քշքշուկի են հասցրել հեռուստատեսային The Ultimate Fighter ռեալիթի-շոուի ժամանակ: Ջոն Կոշեկը բռնել է Բրեդ Թեյթի կոկորդը, երբ վերջինս փորձել է ծաղրել Կոշեկի թիմակից, հայազգի Սեւակ Մաղաքյանին:

«25-ամյա Մաղաքյանը հանդես է եկել ի պաշտպանություն Կոշեկի, ի պատասխան Թեյթը սկսել է ծաղրել Մաղաքյանի վատ անգլերենը: Դա վկայում է նրա «լուրջ» ինտելեկտի մասին»,- գրել է տեսահոլովակի մեկնաբանություններում Սթիվ Քոֆիլդը:
Չնայած Թեյթի վիրավորական արտահայտություններին, Կոշեկը ներողություն է խնդրել շոուի վերջում: Նա նաեւ խորհուրդ է տվել չվիրավորել իր թիմի անդամներին, ովքեր երկար ճանապարհ են անցել շոուին մասնակցելու համար:

The Ultimate Fighter-ը խառը մարտարվեստների մրցում-հեռուստաշոու է, որը հաճախ սխալմամբ անվանվում է «մարտ առանց կանոնների»: Շոուի անդամները բաժանվում են երկու թիմերի եւ ապրում մեկ տանիքի տակ Լաս-Վեգասից ոչ հեռու: Կոշեկը թիմերից մեկի մարզիչն է, մյուսի մարզիչը Ժորժ Սեն-Պիեռն է: Իսկ Բրեդ Թեյթը Սեն-Պիեռի թիմի բժիշկն է: