Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին է ներկայացնելու լիբանանյան Գաջար գյուղից իսրայելական զորքերի դուրսբերման ծրագիրը:
Նեթանյահուի եւ Բան Կի Մունի հանդիպումը կայանալու է Նյու Յորքում: Վերադարձից հետո վարչապետը առանցքային նախարարներից եւ ուժային կառույցների ղեկավարներից բաղկացած ռազմա-քաղաքական կաբինետին կներկայացնի ծրագիրը:
Գյուղը, որ գտնվում է երկու երկրների սահմանին, մնում է իսրայելական վերահսկողության տակ 2006-ից՝ երկրորդ լիբանանյան պատերազմից հետո:





























